Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մոնումենտում խուճապ է սկսվել

Մոնումենտում խուճապ է սկսվել
13.10.2017 | 17:14

Այսօր բնապահպան Կարինե Դանիելյանն իսկական հարված է հասցրել Մոնումենտում դղյակներ կառուցած մեծահարուստներին, օլիգարխներին, պաշտոնյաներին: Նա հայտարարել է. «Էներգետիկ ճգնաժամի ժամանակ այդ անտառաշերտը կտրվեց բնակչության կողմից, բայց հետո անտառի վերականգնում էր գնում: Հետո զարմանալիորեն նախազգուշական հրդեհներ արեցին, այրեցին վերականգնվող անտառը, իսկ հետո բաժանեցին օլիգարխներին՝ վիլլաներ կառուցելու համար: Մարդիկ գումարներ են ներդնելու, բայց դա սողանքային գոտի է: Նոր առանձնատներ են կառուցում, բայց դրանք վտանգված են»:

Պատկերացնու՞մ եք, այս հայտարարությունից հետո ինչ խուճապ է սկսվելու այդ դղյակատերերի շրջանում: Մարդիկ միլիարդավոր գումարներ են թափել այդպիսի ապարանքներ կառուցելու համար, իսկ պարզվում է` նրանք տուն են կառուցել, այսպես ասած, ավազի վրա: Սողանքի տակ հայտնված դղյակները որքան ժամանակ կանգուն կմնան, դժվար է ասել, բայց որ մեծահարուստները հաշվի չեն առել այս գործոնը, կասկածելի է: Իսկ գուցե նրանք «հակասողանքային» միջոցներ էլ ունեն, ով գիտե, Հայաստանի օլիգարխիկ պաշտոնյաներից ամեն ինչ սպասելի է, հո ձեռքերը «քարի տակ» չեն:

Բայց եթե ավելի խորանանք, մի պահ պատկերացնենք մի տեսարան, երբ սողանքն իր «երախն» առած քշում-տանում է դղյակներն էլ, նրանց տերերին էլ: ՈՒշագրավ պատկեր է. հավանաբար մենակ սողանքը կարողանա նրանց «հախից» գալ, թե չէ ուրիշ ճար չկա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ